Եվրոպական միությունն ու Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը, ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքի դեմ պայքարի շրջանակներում, շարունակելով աջակցություն տրամադրել Առողջապահության նախարարությանը, հավելյալ 100 թթվածնի խտացուցիչ տրամադրեցին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աարքավորումների միջոցով COVID-19-ով հոսպիտալացված հիվանդները կապահովվեն թթվածնով, ինչը կարևոր է թթվածնի ցածր մակարդակ ունեցող բուժառուների բուժման համար։
«Կրկին այստեղ ենք հերթական բեռն ընդունելու նպատակով: Թթվածնի խտացուցիչները կթեթևացնեն COVID-19-ով բուժառուների վիճակը և կօգնեն բուժման գործընթացում: Շնորհակալ ենք մեր գործընկերներին մշտական աջակցության համար, հատկապես կորոնավիրուսային հիվանդության համաճարակի դեմ պայքարում»,- ասաց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: