ՆԱՏՕ-ի զինված ուժերն ակտիվացնում են իրենց գործունեությունն Ուկրաինայում և Սև ծովում՝ Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ, հայտարարել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Զախարովայի խոսքերով՝ Կիևը շարունակում է նոր ուժեր ու զենքեր բերել դեպի Դոնբասի հետ շփման գիծ:
«Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի ակտիվության աճ նկատվում է Ուկրաինայի տարածքում և Սև ծովում` Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ: Ուկրաինայի տարածքում նախատեսվում է 7 համատեղ զորավարժություն` դաշինքի տարբեր երկրների մասնակցությամբ»,- ասված է Զախարովայի մեկնաբանության մեջ:
Մասնավորապես, զգալիորեն ակտիվացել են Ուկրաինայի օտարերկրյա պետությունների հետախուզական գործունեությունը Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով և Դոնբասի շփման գծում՝ օգտագործելով ինքնաթիռներ և ռադիոէլեկտրոնային միջոցներ:
«Շարունակվում է ՆԱՏՕ-ի երկրների կողմից ուկրաինական զինված ուժերի ֆինանսական և նյութատեխնիկական աջակցությունը, թռչող սարքերի մատակարարումը, արևմտյան հրահանգիչների կողմից ուկրաինական ռազմական անձնակազմի վերապատրաստումը»,-հավելել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը: