ՆԱՏՕ-ն դեռ չի պատրաստվում Ուկրաինային ընդունել դաշինք, այդ ուղղությամբ քայլեր դեռ չեն նախատեսվում: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը:
«Չի նախատեսվում քայլեր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ»,- լրագրողներին ասել է Դեմմերը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն բաց դռների քաղաքականություն է վարում նոր անդամներ ընդունելիս, և Ուկրաինան ՆԱՏՕ-ի երկարաժամկետ գործընկերն է, որը դաշինքը գնահատում է, սակայն նոր քայլեր չեն նախատեսվում:
Ապրիլի 6-ի Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան ասել էր, որ ներկայումս Ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով խորհուրդը (NSDC) որոշում է պատրաստում՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ինտեգրման հիմնական միջոցառումների մասով: