Ի նշանավորումն հայոց գալիք հաղթանակի արձանագրությամբ խաչքարն օծվեց Տավուշի թեմի առաջնորդարանի և Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնի բակում, ու կատարվեց եկեղեցու հիմնօրհնեքի արարողություն Աստվածամոր Ավետման տոնին։ Այս մասին հայտնում են Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում:
«Մենք ոչ մի այլ տեսիլք չունենք, քան ամեն ինչի նկատմամբ մեր հաղթանակը՝ հոգևոր իմաստով, մարմնավոր իմաստով, մտավոր իմաստով՝ մեր կյանքի բոլոր բնագավառներում և ոլորտերում։
Այդպես պիտի ապրի յուրաքանչյուր հայ մարդ, որպես մարտիկ պիտի ապրի, կարծես ամեն օրն իր վերջին օրն է այս երկրի վրա» - միջոցառման ընթացքում ասել է Բագրատ Սրբազանը։