Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին անվանել է անվստահելի գործընկերներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պետության համար կարևորագույն ոլորտներում մենք չենք կարող ապավինել նրանց (ԱՄՆ - խմբ.) տրամադրությանը և այն բանի վրա, թե որ ոտքից են նրանք ոտքի կանգնում առավոտյան», - ասել է Լավրովը:
Նա նշել է նաև, որ ընդ որում, Վաշինգտոնի հայտարարությունները կանխատեսելի հարաբերություններ կառուցելու պատրաստակամության մասին անհամոզիչ են թվում:
«Մենք տեսնում ենք, որ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը որոշ հայտարարություններ է արել, որ պատժամիջոցներ կլինեն, բայց Միացյալ Նահանգները շահագրգռված են Ռուսաստանի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններում: Բառերը համոզիչ չեն թվում, մենք կսպասենք կոնկրետ գործողությունների»,- ասել է նախարարը: