Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1029 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 9-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 201158: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3697 (+22) դեպք, մահվան ևս 944 (+4) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 16357 անձ: Ապաքինվել է 180160 անձ: