Անշուշտ նոր ատոմակայանի հնարավորությունը Հայաստանի համար միանշանակ դրական լուր է, սակայն դրա մասին բաձրաձայնումն այն նույն իշխանության կողմից, որը գործող ատոմակայանի նկատմամբ գնաց արկածախնդրության, առնվազն փոքր-ինչ տարօրինակ է:
Անցյալ տարի գործող կառավարությունը որոշեց հրաժարվել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինմանն ուղղված ռուսական վարկի մնացորդային հատվածից՝ այն փոխարինելով սեփական միջոցներով: Դեռ այդ ժամանակ բարձրաձայնում էինք, որ գործ ունենք լուրջ խնդրի հետ՝ ի դեմս ատոմակայանի հետագա գործունեության , քանի որ չկար երաշխիք, որ ինչ-որ պահից սկսած Հայաստանը կկարողանար ատոմակայանի վերազինումը սպասարկել սեփական միջոցներով:
Հիմա, նշված քայրելից հետո որքանո՞վ է ադեկվատ Փաշինյանի առաջարկը Պուտինին, դժվար է ասել: Չի բացառվում՝ մոսկովյան հանդիպմանն արված առաջարկը հերթական սրբագրումն էր սեփական սխալների:
Ավելի մանրամասն «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի մեկնաբանությունը՝ ստորև.
[audio id=85]