ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կայցելի Մոսկվա: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
«Հաջորդ շաբաթ նախատեսված են միջազգային հանդիպումներ: Պետդումա կայցելեն Հայաստանի և Ուզբեկստանի խորհրդարանների պատվիրակությունները՝ խոսնակների գլխավորությամբ», - ասել է Վոլոդինը:
Նրա խոսքով՝ Միրզոյանի հետ հանդիպումը նախատեսված է ապրիլի 13-ին: