Ուկրաինան արդեն գնել է թուրքական «Bayraktar» ԱԹՍ–ներ, և երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիա կատարելիք այցի ընթացքում գործարան չի այցելելու։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են թուրքական անօդաչու թռչող սարքերի առաջատար արտադրողի՝ «Baykar» ընկերության մամուլի ծառայությունից։
«Եթե Ուկրաինայի նախագահը քննարկի ռազմական համագործակցությունը, ապա դա ոչ թե մեզ հետ կանի, այլ պաշտպանության նախարարության ու նախագահի վարչակազմի հետ։ Այն, ինչ կապված է մեզ հետ, անօդաչուների, այդ թվում՝ հարվածային անօդաչուների գնումն է (ուկրաինացիների)։ Բայց նրանք արդեն գնել են դրանք», - ասել են «Baykar»-ի մամուլի ծառայությունից։