Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1009 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 10-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 202167: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3720 (+23) դեպք, մահվան ևս 952 (+8) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 16315 անձ: Ապաքինվել է 181180 անձ: