Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 650 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 11-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 202817: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3735 (+15) դեպք, մահվան ևս 952 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 16167 անձ: Ապաքինվել է 181963 անձ: