Ծխախոտի վերաբերյալ նոր կանոնները, որոնց համաձայն՝ դրանք պետք է ինքնահանգչող լինեն, կարող են սահմանվել ԵԱՏՄ ամբողջ տարածքում: ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ մշակված պահանջներն ուղարկվել են համաձայնեցման:
«ԵԱՏՀ կոլեգիայի նախագիծը, որը սահմանում է պահանջներ փաթեթավորման և ծխախոտային ապրանքի տուփի վրա նշված տեղեկատվության մասին, ինչպես նաև պահանջներ ծխախոտի դյուրավառ հնարավորության մասին, որոնք շրջանառվում են միության անդամ երկրներում, ուղարկվել է ՌԴ առոջղապահության նախարարություն համաձայնեցման համար շահագրգիռ դաշնային մարմինների հետ»,-ասել են մամուլի ծառայությունում:
«Ցածր դյուրավառությամբ ծխախոտները կարող են էական ազդեցություն ունենալ հրդեհի բռնկումը կանխարգելելու և մարդկանց մահվան դեպքերը կրճատելու հարցում անզգույշ ծխելու դեպքում, ինչպես նաև կարող են պահպանել քաղաքացիների ունեցվածքը»,-ընդգծել են նախարարությունում: