Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի հարցում դիրքորոշումը միայն ափսոսանք է առաջացնում և նրան հրավիրել է Ղրիմ։
«Էրդողանը, եթե նա իսկապես իմաստուն և համարձակ քաղաքական գործիչ է, կարող է գալ Ղրիմ: Ղրիմը բաց է, Ռուսաստանը ձգտում է բաց երկխոսություն վարել բոլոր պետությունների հետ` կառուցելով բարիդրացիական հարաբերություններ: Բայց, ցավոք, Էրդողանից մենք լսում ենք միայն անհեռանկար և վիրավորական հայտարարություններ Ղրիմում ապրողների համար», - ասել է Գեմպելը «ՌԻԱ Նովոստի»-ին:
Ավելի վաղ Էրդողանը վերահաստատել էր Կիևի՝ «Ղրիմի հարթակին» աջակցելու մասին իր մտադրության մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո: Թուրքիայի նախագահը հայտնել էր նաև «Ղրիմի բռնակցումը» չճանաչելու վերաբերյալ իր սկզբունքային որոշման մասին: