Ամերիկայի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու է հանրապետական թեկնածուն: Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփն այս մասին հայտարարել է Ֆլորիդայում կողմնակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ես կանգնած եմ ձեր առջև այս երեկո՝ վստահ, որ 2022-ին մենք հետ ենք վերցնելու [ԱՄՆ Կոնգրեսի] Ներկայացուցիչների պալատի և Սենատի նկատմամբ վերահսկողությունը: Այնուհետև՝ 2024-ին, Հանրապետական կուսակցության թեկնածուն է հաղթելու Սպիտակ տան համար պայքարում», - ասել է Թրամփը:
ԱՄՆ նախկին նախագահը վստահեցրել է, որ կաջակցի հանրապետականներին: Սակայն նոր տեղեկություն չի հայտնել՝ արդյոք նախագահական հաջորդ ընտրություններում առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ: