Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով Հռոմի Սանտո Սպիրիտո ին Սասիա եկեղեցում գլխավորել է Աստծո ողորմության կիրակի օրը մատուցված պատարագը, առաջին անգամ սեղմել է տաճարում ներկա գտնվող բոլոր մարդկանց ձեռքերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
COVID-19 համաճարակի կապակցությամբ Սուրբ Աթոռի կողմից սահմանված խիստ սահմանափակող միջոցների պատճառով երկար ամիսներ շարունակ Ֆրանցիսկոս պապը պատարագներ է մատուցել հոգևորականության և աշխարհականների բավական փոքր թվով ներկայացուցիչների ներկայությամբ: Պատարագից հետո հավատացյալները չէին կարող մոտենալ քահանայապետին, որպեսզի սեղմեին կամ համբուրեին նրա ձեռքը:
Նշվում է, որ այս անգամ արդեն շուրջ 80 մարդ է ներկա եղել կիրակնօրյա պատարագին և Հռոմի պապը սեղմել է բոլորի ձեռքերը: