Շատ երկար ժամանակ սովետական ռազմագերիները նացիստների համար եղել են «զոհերի մոռացված խումբ». նրանց հիշատակին ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել, հատկապես ԽՍՀՄ վրա նացիստական Գերմանիայի հարձակման 80-ամյակի նախօրեին: Այս մասին կիրակի հայտարարել է ԳԴՀ նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը Բուհենվալդ նախկին համակենտրոնացման ճամբարի ազատագրման 76-րդ տարելիցի կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Խորհրդային ռազմագերիները ևհարկադիր աշխատանքի դատապարտված ռուսները, բելառուսները և ուկրաինացիները, Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարի ամենամեծ խումբն էին կազմում: Նացիոնալ-սոցիալիստների կեղծ գիտական ցեղային դոկտրինը նրանց տեղ չէր ապահովում մարդկային հասարակության մեջ, նրանք դատապարտված էին ոչնչացման», - ասել է Գերմանիայի նախագահը:
Շթայնմայերը հիշեցրել է, որ ԽՍՀՄ դեմ պատերազմի ժամանակ ռազմաճակատում գերի ընկած խորհրդային հանձնակատարները, կոմունիստները և հրեաները նացիստների կողմից գնդակահարվում էին տեղում, «սակայն գեստապոն նաև գերմանական տարածքների ճամբարներում՝ ռազմագերիների շրջանում էր մշտապես փնտրում կասկածելի անձանց»:
«Նրան, ով վերմախթը հանձնում էր ՍՍ խմբավորումներին, կորցնում էր ռազմագերու կարգավիճակն ու դատապարտված էր մահվան մոտակա համակենտրոնացման ճամբարում»,-ընդգծել է Շթայնմայերը:
«Խորհրդային ռազմագերիները բավականին երկար ժամանակ մոռացված զոհերի խումբ էին, ուստի ճիշտ է, եթե մենք, հատկապես այս տարի, նրանց ավելի շատ ուշադրություն դարձնենք»,-հայտարարել է նախագահը: