Ակնհայտ է, որ առաջիկայում մենք, դժվար թե, կարող ենք ակնկալել Արցախյան հարցում ռուս-ամերիկյան ավանդական համագործակցություն, ավելին չի բացառվում, որ կողմերը հայտարարություններից անցնեն նաև որոշակի գործողությունների, ինչը տարածաշրջանի և մասնավորապես հայկական կողմերի համար հղի է նոր մարտահրավերներով:
Ուժային կենտրոնների բախման կիզակետում չհայտնվելու համար մեզ անհրաժեշտ է ունենալ հնարավորինս լավ հաշվարկված, գործընկերների հետ ազնիվ երկխոսության միտված արտաքին քաղաքականություն: Այս խնդիրներն, ի դեպ Հայաստանն ունեցել է մշտապես, նախորդ իշխանություններն ամեն ինչ արել են, որ հայկական կողմերի շահերի առաջմղումը տեղի ունենա ուժային կենտրոնների շահերի հատման և ոչ թե բախման վրա:
Այսօր այդ ջանքերը պետք է կրկնապատկվեն, քանի որ մենք ունենք բավականին տարբերվող իրավիճակ. ուժային կենտրոնների բախումը տեղի է ունենում անմիջապես մեր տարածաշրջանում, և մենք բավականին լուրջ անվտանգային խնդիրներ ունենք, ուստի շահերի հատման կիզակետում հայտնվելը Հայաստանի և Արցախի համար կարող է ունենալ աղետալի հետևանքներ:
[audio id=86]