Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ին կմեկնի Ադրբեջան, հայտնում է Բելտա գործակալությունը:
Լուկաշենկոն և Ալիևը երկու հանդիպում կանցկացնեն. առաջինը` Բաքու ժամանելուն պես, իսկ հիմնականը` չորեքշաբթի:
Բանակցությունները կանցկացվեն նեղ և ընդլայնված ձևաչափով: Կողմերը կքննարկեն արդյունաբերական համագործակցության, սննդամթերքի արտադրության և մատակարարման, գյուղմթերքների վերամշակման ոլորտում ընթացիկ և ապագա ծրագրերի իրականացման հարցեր:
Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակելու նաև միջազգային օրակարգի արդիական թեմաների շուրջ:
Բանակցություններից հետո սպասվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: