Ռուսաստանը Թուրքիային և մյուս երկրներին զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է RT-ն:
«Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս բոլոր պատասխանատու երկրներին, որոնց հետ մենք շփվում ենք (Թուրքիան նրանցից մեկն է) վերլուծել իրավիճակը, Կիևի ռեժիմի շարունակական ռազմատենչ հայտարարությունները, և զգուշացնում ենք նրանց չսնեն այդ ռազմատենչ տրամադրությունները», - պատասխանել է ՌԴ նախարարը:
Նա հիշել է 2014-ին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նման տրամադրությունների ազդեցության տակ:
«Ես հուսով եմ, որ այս պատմությունը հիշում են, այդ թվում նաև այն երկրներում, որոնք Ուկրաինայի հետ քննարկում են այս կամ այն ռազմական տեխնիկա մատակարարելու հնարավորությունը», - ընդգծել է Լավրովը:
Ավելի վաղ թուրքական ընկերությունը հաստատել էր, որ Ուկրաինան Bayraktar-ներ է ձեռք բերել Թուրքիայից: