Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 726 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 13-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 204053: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3775 (+22) դեպք, մահվան ևս 955 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 15663 անձ: Ապաքինվել է 183660 անձ: