Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերի սերտ երկխոսության ընթացքում քննարկվում է Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռային բեկորներ հայտնաբերելու մասին Բաքվի տեղեկատվության հետ կապված թեման: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Զինվորականների գծով իրականացվում է սերտ երկխոսություն, որի ընթացքում քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը», - պատասխանել է Կրեմլի խոսնակը` անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք «Իսկանդեր»-ի բեկորների հայտնաբերման թեման բարձրացվել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցում: