Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1075 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 14-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 205128: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3794 (+19) դեպք, մահվան ևս 957 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 16134 անձ: Ապաքինվել է 184243 անձ: