ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Գասպարյանին Միասնական սոցիալական ծառայության պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել:
Այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Դավիթ Գասպարյանին նշանակել միասնական սոցիալական ծառայության պետ»,- նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: