Ուկրաինայի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնում Ղրիմի տարածքի մոտակայքում։ Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի միացյալ հրամանատարության մամուլի ծառայությունը, հաղորդում է Ria-ն։
Նշվում է, որ Արևմտյան պետությունները վերջերս անհանգստություն են հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» ենթադրյալ ակտիվացման կապակցությամբ:
Կրեմլն էլ իր հերթին նշում է, որ Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածքում և իր հայեցողությամբ:
Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ինքը ներքին ուկրաինական հակամարտության կողմ չէ, և շահագրգռված է, որ Կիևը դուրս գա քաղաքական և տնտեսական ճգնաժամից: