ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը կառուցողական է եղել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին:
«Նախագահը Բայդենը երեկ կառուցողական զրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Փսակին:
Նա վերահաստատել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է Մոսկվայի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններին: