Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1014 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 15-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 206142: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3817 (+23) դեպք, մահվան ևս 964 (+7) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 16236 անձ: Ապաքինվել է 185125 անձ: