Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույցում անդրադարձել են Ղարաբաղի թեմային

15:23     15 ապրիլի, 2021

Հինգշաբթի ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի թեմային: Այս մասին ղեկավարների զրույցի արդյունքներով հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ալեքսանդր Լուկաշենկոյի հենց նոր Ադրբեջան կատարած այցի համատեքստում արծարծվել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Պուտինն ու Լուկաշենկոն հայտնել են ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների հետագա համակողմանի ամրապնդման իրենց տրամադրվածության մասին:


© armedia.am