Հինգշաբթի ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի թեմային: Այս մասին ղեկավարների զրույցի արդյունքներով հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ալեքսանդր Լուկաշենկոյի հենց նոր Ադրբեջան կատարած այցի համատեքստում արծարծվել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ։