Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն ապրիլի 15-ին շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ որոնումներն իրականացնում է փրկարարական մեկ ջոկատ:
Հիշեցնենք՝ պատերազմից հետ, մինչ օրս, Արցախի օկուպացված տարածքներից տարհանված կամ հայկական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1542 է: