Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: