Թուրքամետ կազմակերպությունների սպառնալիքների և հայտարարությունների պատճառով Լեհաստանում այսօր նախատեսված ակցիան՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով, չեղարկվել է։
Ինչպես փոխանցում է Panorama.am-ը՝ Լեհ քաղաքական գործիչ Լեխ Բուչեկը գրում է․ «Թուրքամետ կազմակերպությունների սպառնալիքների և հայտարարությունների պատճառով Լեհաստանում այսօր ժամը 13:00-ին նախատեսված ակցիան չեղարկվել է։ Անվտանգությունը գերակա է: Սա հայերի նկատմամբ ատելության ևս մեկ գործողություն է և Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ահաբեկման վրա հիմնված քաղաքականություն: Ազատեք հայ ռազմագերիներին»։