Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 961 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 16-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 207103: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3835 (+18) դեպք, մահվան ևս 969 (+5) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 16099 անձ: Ապաքինվել է 186200 անձ: