Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում FedEx փոստային ընկերության օբյեկտում հրաձգության արդյունքում ութ մարդ է սպանվել: Ըստ ABC հեռուստաալիքի՝ այս մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ոստիկանության խոսնակ Ջենե Քուքը:
Եվս մի քանի մարդ վիրավորվել և հոսպիտալացվել է, իսկ հանցագործն ինքնասպան է եղել: