Իրանը ստացել է 60 տոկոս հարստացված ուրանի առաջին խմբաքանակը: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բագեր Ղալիբաֆը:
«Հպարտությամբ հայտնում եմ, որ իրանցի գիտնականները կարողացել են ստանալ մինչև 60 տոկոս հարստացված ուրան», - պաշտոնյայի խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը: