Չինաստանը մտադիր է Ֆրանսիայի և Գերմանիայի հետ համատեղ օգնություն ցույց տալ զարգացող երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստացման հարցում:
Ապրիլի 16-ին տեսակոնֆերանսի ռեժիմով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և և Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ կայացած եռակողմ գագաթնաժողովի ընթացքում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը:
«ՉԺՀ-ն մտադիր է միջազգային հանրակցության, ներառյալ Ֆրանսիայի և Գերմանիայի հետ աջակցել և օգնություն ցույց տալ զարգացող երկրներին ժամանակին պատվաստանյութեր ստանալու հարցում»,- նշել է նախագահը: