Սերբիան շահագրգռված է ռուսական գազի մատակարարումների ծավալի ավելացմամբ: Այդ մասին հանրապետության ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
«Սերբիան շահագրգռված է գազի մատակարարումների ծավալի ավելացմամբ, քանի որ մեր պահանջները տարեցտարի աճում են»,-ասել է նա, պատասխանելով Ռուսաստանից գազի մատակարարման գոյություն ունեցող պարտավորագրի հնարավոր երկարացման կամ նոր պարտավորագրի կնքման մասին հարցին: Նրա խոսքով՝ Սերբիայում օտարերկրյա ուղղակի ներդրումների բաժինն ավելացել է մինչև 62 տոկոս՝ տարածաշրջանի գծով դրանց ընդհանուր ծավալից:
«Նույնիսկ համավարակի ժամանակաշրջանում մենք շատ ենք շահագրգռված Սերբիա օտարերկրյա ներդրումների գալով, ինչը նշանակում է, որ գազի մատակարարման ավելացման կարիք ունենք: Եվ ես լիովին վստահ եմ, որ մենք այդ հարցը քննարկելու ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ»,-նշել է Սերբիայի ԱԳ նախարարը:
Սելակովիչը նաև այն համոզմունքն է հայտնել, «Թուրքական հոսք» նախագծի իրագործումը Սերբիային էներգաանվտանգության ավելի բարձր մակարդակ է երաշխավորում, քան ավելի վաղ: Սերբիան ռուսական գազի մատակարարման գոյություն ունեցող պարտավորագրի հնարավոր երկարացման կամ նոր պարտավորագրի կնքման հույս ունի, հավելել է Նիտոլա Սելակովիչը:
«Ես վստահ եմ, որ դա միջկառավարական հանձնաժողովի քննարկան համար առևտրա-տնտեսական համագործակցության շուրջ թեմաներից մեկը կլինի: Բայց դա կքննարկեն նաև ընկերությունները, ես նկատի ունեմ «Սերբիագազ»-ը և «Գազպրոմնեֆտ»-ը: Եվ ես հուսով եմ, որ նրանք որքան կարելի է շուտ կհասնեն համաձայնության»,-նշել է նա: