Լիբանանի նախագահ Միշել Աունը հրավիրվել է՝ մասնակցելու ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին։
Հրավերը ՀՀ նախագահի անունից Միշել Աունին հանձնել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։
Ինչպես հայտնում է Panorama.am-ը՝ հղում կատարելով Լիբանանում ՀՀ դեսպանության տարածած հայտարարությանը, նախագահ Աունը շնորհակալություն է հայտնել հրավերի համար ու հայտնել, որ ցեղասպանության միջոցառումներին իրեն կներկայացնի ժամանակավոր կառավարությունում երիտասարդության ու սպորտի նախարար Վարթինե Օհանյանը: