Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 870 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 17-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 207973: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3859 (+24) դեպք, մահվան ևս 978 (+9) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 15880 անձ: Ապաքինվել է 187256 անձ: