Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 18-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 208 520 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4858 (+21) դեպք, մահվան ևս 980 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 16 196 (մեկ օրում ավելացել է 616-ով) անձ: Ապաքինվել է 187 466 անձ: