Վերջին օրերին ականատես ենք դառնում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից երկակի քաղաքականության դրսևորման Ռուսաստանի նկատմամբ, ինչն էլ հանգեցնում է երկու երկրների հարաբերությունների էլ ավելի մեծ լարվածության:
Բանն այն է, որ Միացյալ Նահանգները ներկայումս վարում է Ռուսաստանը զսպելու քաղաքականություն բոլոր այն հնարավոր ոլորտներում, որտեղ վերջինիս հետ ունի շահերի բախում: Ի դեպ Բայդենն այդ քաղաքականությունը վարում է միանգամայն բացահայտ կերպով: Այս ենթատեքստում է տեղավորվում վերջինիս կողմից Ռուսաստանի դեմ պարբերաբար էլ ավելի ընդլայնված պատժամիջոցներ կիրառելու որոշումները:
Հարվածելով Ռուսաստանի տնտեսական ոլորտին՝ Բայդենը փորձում է հանդես գալ ուժի դիրքերից և ստիպել Պուտինին ինչ-ինչ զիջումների գնալ:
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Արփինե Մելիքյանի անդրադարձն այս թեմային՝ ստորև.
[audio id=92]