Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա մահափորձ և ռազմական հեղաշրջում նախապատրաստելու գործով բերման ենթարկվածներին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում: Այդ մասին հայտնել է հանրապետության ԱԱԾ քննչական վարչության ղեկավար Կոնստանտին Բիչեկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նրա խոսքով՝ հարուցվել է քրեական գործ դավարդության կամ ոչ սահմանադրական ճանապարհով իշխանությունը զավթելու նպատակով այլ գործողությունների հատկանիշներով: Ի դեպ, Բիչեկը նշել է, որ Բելառուսում այդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ առաջին անգամ է հարուցվել: Նշված հոդվածի շրջանակում պատիժը նախատեսում է 8-12 տարի ժամկետով ազատազրկում: