Միացյալ Նահանգները ներգրավված չեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հեռացնելու նպատակով ինչ-որ դավադրության մեջ: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք տեսել ենք հաղորդագրություններ Ռուսաստանի պետական ԶԼՄ-ներում Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ենթադրյալ դավադրության մասին, ինչպես նաև նրա անմիջական պնդումներն այդ մասին ԶԼՄ-ներում: Ցանկացած ենթադրություն, որ ԱՄՆ-ի կառավարությունը ներքաշված է եղել Լուկաշենկոյի սպանության փորձում, բացարձակ սուտ է»,-պնդել է նա: