ԱՄՆ-ն սատարում է Չեխիայի իշխանությունների գործողությունները, որոնք որոշել են արտաքսել 18 ռուս դիվանագետներին: Հիշեցնենք՝ դիվանագետները կասկածվում են 2014 թվականին Վրբետիցե գյուղում ռազմամթերքի պահեստը պայթեցնելու գործում ներգրավվածության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը թվիթերյան իր էջում նշել է. «ԱՄՆ-ն սատարում է Չեխիայի վճռական պատասխանը երկրի տարածքում ՌԴ գործողությունների նկատմամբ: Մենք պետք է կոշտ գործենք՝ ի պատասխան մեր դաշնակիցների ու գործընկերների տարածքային ամբողջականությանը, էներգետիկ անվտանգությանը կամ ծայրահեղ կարևոր ենթակառուցվածքներին ուղղված ռուսական գործողություններին»: