«Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք է անցկացվելու Փոքր Մանթաշ համայնքում

10:21     19 ապրիլի, 2021

 

Ապրիլի 20-ին, ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Փոքր Մանթաշ համայնքում իրականացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է համայնքի շչակը:

Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը:


© armedia.am