Ապրիլի 18-ին Սլովակիայի նախագահ Զուզաննա Չապուտովան աջակցություն է հայտնել Չեխիային, որի իշխանությունները որոշել են արտաքսել երկրից Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցներին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Չապուտովան, մասնավորապես, նշել է, որ Սլովակիան ուշադրությամբ հետևում է գործընթացներին Չեխիայի դեմ օտարերկրյա հատուկ ծառայությունների ենթադրյալ գործողությունների մասին գործի շուրջ, որի հետևանքով զոհվել են մարդիկ և տեղի են ունեցել խոշոր ավերածություններ Վրբետիցեում: «Մենք սատարում ենք Չեխիային և նրա կողմից ձեռնարկված քայլերը»,-նշել է Չապուտովան:
Հիշեցնենք՝ նախօրեին Չեխիան հայտարարել էր 18 դիվանագետներին արտաքսելու մասին, որոնք կասկածվում են ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Չեխիայի ՆԳՆ-ն կասկածել է ռուսական հատուկ ծառայություններին 2014 թվականին Վրբետիցեում պայթյունի կազմակերպման մեջ: