Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 298 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 19-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 208818: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3895 (+17) դեպք, մահվան ևս 982 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 14924 անձ: Ապաքինվել է 189017 անձ: