Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 667 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 20-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 209485: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3919 (+24) դեպք, մահվան ևս 982 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 14896 անձ: Ապաքինվել է 189688 անձ: