Սինգապուրը կսկսի օգտագործել կորոնավիրուսի թեստավորման նոր համակարգ՝ շնչառության միջոցով: Այս մասին հայտնում է The Straits Times-ը:
TracieX սարքը կլինիկական փորձարկումների ընթացքում ցույց է տվել արդյունքների 95% ճշգրտություն, ինչը գրեթե համընկնում է PCR թեստերի արդյունավետության հետ:
Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր թեստի արժեքը մոտավորապես 20 դոլար է, որն ավելի էժան է, քան եղած անալոգները, իսկ արդյունքը կարելի է ստանալ երկու րոպեի ընթացքում: