Ինդոնեզիայի ափերի մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Gazeta-ն՝ հղվելով ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքին։
Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Սումատրա նահանգի Սիբոլգա քաղաքից 304 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում: