ԵԽԽՎ-ում գերիների հարցի քննարկումը՝ քաղաքական շահարկումների հարթակ (աուդիո)

14:56     20 ապրիլի, 2021

Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվելու է հայ ռազմագերիների հարցը: 

Այս քննարկումը գործնականում ոչնչով չի օգնելու ռազմագերիների վերադարձին: ԵԽԽՎ այս քննարկումը նույնիսկ չի հանգեցնելու բանաձևի ընդունման, քաղաքական և իրավական որևէ ազդեցություն չի ունենալու Ադրբեջանի վրա: Սա ընդամենը քննարկում է, որից փորձելու են քաղաքական դիվիդենտներ քաղել եվրոպացի խորհրդարանականները՝ ցույց տալով, որ չեն լռում և այդ թվում՝ հակառուսական ելույթներ ունենալով, և Հայաստանի որոշ քաղաքական ուժեր: 

Եվ ընդհանրապես, որքանո՞վ է տրամաբանական ուրախանալ ԵԽԽՎ-ում այս հարցի քննարկումից այն պարագայում, երբ ԵԽԽՎ-ն ու ԵԽ-ն թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո հասցեական քննադատություն, քաղաքական գնահատական չեն հնչեցրել Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու և Թուրքիայի կողմից նրան ցուցաբերված օգնության վերաբերյալ: 

Մանրամասներն Աննա Կարապետյանի մեկնաբանության մեջ:

[audio id=93]


© armedia.am